Աշխարհ

24.01.2024 12:42


Կամչատկայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի արևելյան ափին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

«Պետրոպավլովսկ-Կամչատսկից 128 կմ հեռավորության վրա 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Օջախը գտնվել է ծովի հատակի տակ 36 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկու բալ ուժգնությամբ»,-ասվում է հաղորդագրությունում:

Ցունամիի վտանգ չի հայտարարվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը