Լրահոս

24.01.2024 12:45


Շիրակի մարզում բուքը շարունակվում է, փակ ճանապարհներ չկան (տեսանյութ)

Շիրակի մարզում բուքը շարունակվում է, փակ ճանապարհներ չկան (տեսանյութ)

Շիրակի մարզի ավտոմոբիլային ճանապարհներին ուժեղ քամին և բուքը շարունակվում է։ Փակ ճանապարհներ չկան, սակայն ուժեղ բքի պատճառով որոշ հատվածներ դժվարանցանելի են։

Այս մասին հայտնում են Շիրակի մարզի աշխատակազմից:

Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և մշակման աշխատանքներ։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը