Աշխարհ

24.01.2024 13:08


Մոլդովայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել

Մոլդովայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել

Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլայ Պոպեսկուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Տեղեկացնում եմ ձեզ, որ ես հրաժարական եմ տալիս փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնից՝ երկրի նախագահ Մայա Սանդուի կողմից դրված արտաքին քաղաքական նպատակները հաջողությամբ իրականացնելուց հետո, և այս փուլում ինձ դադար է անհրաժեշտ»,-ասել է Պոպեսկուն մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ պաշտոնը թողնելուց հետո ինքը կշարունակի աջակցել կառավարությանն ու նրա թիմին եվրաինտեգրման գործընթացում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը