Մոսկվայում թոշակառու մայրը 1 միլիոն ռուբլով պատվիրել է որդու սպանությունը
Մոսկվայում թոշակառու կինը 1 միլիոն ռուբլով պատվիրել է որդու սպանությունը. պատճառն ընտանիքի ունեցվածքի շուրջ վեճերն էին:
Ըստ SHOT թելեգրամյան ալիքի՝ Մոսկվայի Վիխինո-Ժուլեբինո շրջանի 68-ամյա բնակչուհին ոխ է պահել 42-ամյա որդու նկատմամբ։ Նրանք կռվել են հավաքած գումարի և այն բնակարանի համար, որում ապրում էր մայրը: Նրանք չեն կարողացել ունեցվածքը կիսել։ Թոշակառուն որոշել է լուծել բոլոր հարցերը և ներգրավել է իր 52-ամյա ընկերուհուն, որը որոշել է օգնել նրան։
Կանայք միասին դիմեցին մի տղամարդու և խնդրել գտնել «վարձու մարդասպան»՝ որդուն սպանելու համար։ Գործի համար վարձատրությունը կազմում է 1 միլիոն ռուբլի։
Տղամարդը համաձայնել է այս պայմաններին, բայց դիմել է ոստիկանություն։ Աշխատակիցները բեմադրել են սպանությունը, լուսանկարել «դին» և ուղարկել պատվիրատուին։
Թոշակառուին և նրա ընկերուհուն բերման են ենթարկել, երբ նրանք պատրաստվել են գումարը հանձնել իրենց հանցակցին։ Հարուցվել է քրեական գործ «Սպանության փորձ» հոդվածով։ Կանանց սպառնում է տասը տարվա ազատազրկում:

Աղբյուրը՝ tert.am