Կարծիք

24.01.2024 22:53


Կգա արածների ու ասածների համար պատասխան տալու ժամանակը

Կգա արածների ու ասածների համար պատասխան տալու ժամանակը

Խոսքս ուղղում եմ անհայրենիք և անհայտ ծագման դուրսպրծուկներին: Անուն չեմ տալիս: Իրենք իրենց կգտնեն այս տողերում:

Ես ծնվել եմ պատերազմի տարիներին՝ 1992-ին: Ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ ազգայինն ու պետականը վեր են եղել անձնականից: Հայրս՝ քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը, ինձ այդպես է դաստիարակել: Նա իր ընկերների հետ պայքարել ու պայքարում է հանուն ազգային պետության՝ թքած ունենալով, թե քանի տարով կհայտնվի բանտում կամ քանի գնդակահարության հոդված կկարեն իր վրա:

Արցախյան 1-ին պատերազմից հաղթած դուրս եկանք, բայց պետականության կառուցման հարցում ի հայտ եկան խնդիրներ: Ապազգայինների հեռացումից հետո այդ խնդիրները կամաց-կամաց լուծվում էին, աշխարհը սկսում էր հաշվի նստել հայ ժողովրդի հետ:

Հետո ինչ-որ պահից սկսած ամեն բան թարս գնաց։ Երկրում սկսեցին ծլել ամեն տեսակի ազդեցության գործակալները, ապազգային թեզերի վճարովի պրոպագանդիստները: Այդ պահի իշխանությունները գործարքի գնացին դրանց դրսի տերերի հետ՝ ներսիններին տալով հսկայական հնարավորություններ, նստեցնելով պատգամավորական աթոռներին: Ու այդ ամենի տրամաբանական հետևանքն եղավ այն, ինչ եղավ: Իշխանության եկան կամ բերվեցին մեր պետականության ոչնչացման օպերացիայի կատարողները, Արցախն ատողները: Պետության ղեկին հայտնվեցին չտես ու անթասիբ մարիոնետները, մարդիկ՝ ում համար ո՛չ պետությունը, ո՛չ էլ առավել ևս ազգային արժանապատվությունը որևէ իմաստ չունեն:

Ու հենց այս խմբակի Հայաստանում նորմալ դարձավ իրար հայհոյելը, իսկ իրենց ամբողջ կյանքը Երևանի փողոցներում անիմաստ ու գլուխները կախ պատերի տակ կանգնած «տղեքը» դարձան օնլայն դուխավիկ քֆուրչիներ:

Ձեր քֆուրին քֆուրով չեմ պատասխանի, օնլայն քֆուրը դա ձեր դաշտն է, դա հենց դուք եք, օնլայն հայհոյանքը բազմապատիկ վերադառնում է ձեզ:

Ոչինչ, սա՛ էլ կանցնի կգնա: Կգա արածների ու ասածների համար պատասխան տալու ժամանակը: Դուք լույսը բացվելուն պես տառականի պես կմտնեք «պլինդուզի» տակերը: Երկար ժամանակով: Ավելի ճիշտ՝ հավերժ: Օրը կգա, բարին էլ՝ հետը։

P.S. Ազնվորեն կցանկանայի, որ կարողանայիք հպարտանալ ձեր հայրերով այնքան, ինչքան ես եմ հպարտ իմ հորով: Էդ դեպքում էսքան չար ու էժան չէիք լինի։ Բայց դե ում եմ ինչ ասում: Դուք անհայրենիք եք ու անհայտ ծագման:

Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը