Լրահոս

25.01.2024 10:07


Վարդենյաց լեռնանցքը փակ է, Թալինի տարածաշրջանում մառախուղ է

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Թալինի տարածաշրջանում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը։

Ինչպես տեղեկանում է ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից՝ Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակ ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք և դեպի Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհները, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Լոռու մարզի, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Աբովյան-Ջրաբեր, Վեդի-Լանջառ, Ալափարս-Չարենցավան, Ամասիա-Բերդաշեն, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք և դեպի Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թալինի տարածաշրջանում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Այս խորագրի վերջին նյութերը