Լրահոս

25.01.2024 06:42


Եղիշե Թադևոսյան փողոցում ծառը շրջվել էր և երկկողմանի փակել երթևեկությունը․ փրկարարները մասնատել են այն ու հեռացրել

Եղիշե Թադևոսյան փողոցում ծառը շրջվել էր և երկկողմանի փակել երթևեկությունը․ փրկարարները մասնատել են այն ու հեռացրել

Հունվարի 24-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում ծառը շրջվել է և երկկողմանի փակել երթևեկությունը․ անհրաժեշտ է օգնություն։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել են տապալված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Այս խորագրի վերջին նյութերը