Կարծիք

25.01.2024 17:13


Տակից նենգ խաղեր տվողի մասին

Տակից նենգ խաղեր տվողի մասին

Սերժ Սարգսյանին-2

Սե՛րժ, տակից խաղեր տալու քո պրոֆեսիոնալ հմտությունն արդեն չափերն անցնում է։ Հիշում ես 96-ի սեպտեմբերի 26-ին, ինչպես կեղծված ընտրությունների դեմ պայքարելու պատճառով ինձ զրկեցիք ԱԺ պատգամավորի անձեռնամխելիությունից, մահապատժի հոդվածներով կալանավորեցիք և փակեցիք ԿԳԲ-ի նկուղում (այդ ժամանակ ինքդ էիր ղեկավարում այդ հիմնարկը): Ի դեպ, հետո պարզվեց, որ այդ օրերին Տեր-Պետրոսյանին հորդորել էիր թույլ տալ կրակել ցուցարարների վրա, ինչը մերժվել էր։ Եվ երբ միջազգային ճնշումների արդյունքում ձեռբակալված մի քանի պատգամավորներիս բաց թողեցիք և քո պահանջով ինձ ուղեկցեցին քեզ մոտ, դու փորձում էիր համոզել, որ Վազգեն Սարգսյանն է այդ ամեն ինչի հեղինակը, պատասխանատուն ու մեղավորը։ Հիշում ես իմ պատասխանը… Մի առիթով կհիշեցնեմ։

Այդպես էլ տակից նենգ խաղեր տալու սովորությունիցդ չհրաժարվեցիր…

«Իմիմիմեի» քո քարոզիչ լափակերները երեկ նորից հայհոյանքներով անդրադառձան իմ համեստ անձին, որոնցից մեկն էլ հայտարարարեց, թե ինձ չի ճանաչում, չգիտի ով եմ ես և որտեղ է ինձ տեսել։ և հերթական անգամ այդպես էլ ամբողջությամբ մինչև վերջ չկարդացին այդ վիժվածքին ուղղված իմ նամակը։ (Նամակի հղումը՝ մեկնաբանություններում)։ Ասեմ՝ այսօր էլ նույնը կգրեի։

Նաև քո իշխանության օրոք եմ միշտ պայքարել կոռուպցիայի, թալանի, գանձագողության, ընտրակեղծարարության դեմ։ Հիշում ես, որ 2015թ. ԱԺ-ում իմ ելույթի ժամանակ կուսակիցներիդ զգուշացրեցի, որ, օգտվելով քծնանքի նկատմամբ քո իմունիտետի իսպառ բացակայությունից, հերիք է թևերիդ տակ խնձորներ դնեն, նախազգուշացնելով, որ արդյունքում նա կկործանի և ձեզ, և իրեն և պետությունը։ Ինչը և, ցավոք, տեղի ունեցավ։

Այս երիտասարդներին չեմ պատասխանելու, նրանք արժանի չեն դրան։ Նրանց միայն խորհուրդ կտամ, որ ինչքան էլ վիզ դրած պաշտպանում են սեռական փոքրամասնությունների իրավունքները (ոչինչ չունեմ ասելու, դա իրենց սուրբ իրավունքն է), բայց դա չի նշանակում, որ պետք է հիմնովին զուրկ լինեն տղամարդկային որակներից և եթերներով լկտիորեն հայհոյեն մարդկանց։ Օնլայն հայհոյելն անսեռ ղզիկության բացահայտ ցուցիչ է…

Սե՛րժ, նախորդ գրառմամբ ասել էի, որ չեմ ուզում հավատալ, թե այս երիտասարդներին ինքդ ես ուղարկել իմ հասցեով։ Սխալվել եմ։ Չես կարողանում մարսել, որ իմ հաղորդումներում և գրառումներում, տալով ստեղծված իրավիճակի գնահատականը, նաև քո վարած իշխանատենչ և պետության հիմքերը գողական «սխոդկայի» ժանրով խալխլած քաղաքականությանն եմ անդրադարձել։ Այո, կրկնում ե՛մ, քո վարած քաղաքականության արդյունքով է այս հոգեխանգարված հրեշը զավթել իշխանությունը։

Սե՛րժ, գիտեմ, որ ժամանակին սամասվալներով աշխատած փողերով այսօր առնում ես նաև ընդդիմադիր լրատվամիջներին, որոնք կաշտկանդված են իմ գրառումներն իրենց էջերում տեղադրել… Նույնիսկ խուսափում են լայքել։ Թքա՛ծ։

Սովոր չեմ տակից խաղեր տալուն և նախապես հայտարարում եմ, որ առաջիկայում կհանդիպենք անլրատվադաշտ տիրույթում։

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը