Կարծիք

25.01.2024 18:18


Ձնամաքրման աշխատանքները խայտառակ թերի կերպով են իրականացնում (տեսանյութ)

Ձնամաքրման աշխատանքները խայտառակ թերի կերպով են իրականացնում (տեսանյութ)

Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ քննարկվեց ճանապարհների որակի և մաքրման աշխատանքների հարցը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փորձեց արդարանալ, թե՝ հիմա տեխնիկան աղը ընդհանուր է լցնում, ու մարդիկ ասում են՝ ցանված չէ։

Ըստ Սանոսյանի՝ առաջ բահերով էին լցնում, իսկ այժմ՝ նոր տեխնիկաներ են գործածվում։

Այս խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։

Օրերս՝ ԱԺ-ում, հարցուպատասխանի ժամանակ, հնչեցրի հարցեր, որոնք վերաբերում էին ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների խայտառակ ցածր որակին։

Բարձրաձայնեցի նաև, որ ճանապարհների մաքրման աշխատանքներին ներգրավված են 30-40 տարվա հնության մեքենաներ, չնայած այն հանգամանքին, որ կա Կառավարության 1826 - Ն որոշում, որի համաձայն ճանապարհների սպասարկման աշխատանքներում պետք է ներգրավվեն միայն 15 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ։

Ամբողջ հանրապետությունում ձնամաքրման աշխատանքները խայտառակ թերի կերպով են իրականացնում։ Շատ ճանապարհներ ընդհանրապես չեն մաքրվում։

Ողջ համացանցը ողողված է քաղաքացիների կողմից նկարահանված տեսանյութերով, թե ինչպես են տրանսպորտային միջոցները երթևեկում սարսափելի վտանգավոր պայմաններում։

Տեսանյութը՝ համացանցից:

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը