Աշխարհ

26.01.2024 21:38


Ճապոնիայում տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների թիվը երկրորդ տարին անընդմեջ աճում է

Ճապոնիայում տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների թիվը երկրորդ տարին անընդմեջ աճում է

Ճապոնիայում տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների թիվն աճել է երկրորդ տարին անընդմեջ, հատկապես 30-ից 60 տարեկան տղամարդկանց շրջանում։ Սա հիմնականում պայմանավորված է տնտեսական խնդիրներով, այդ թվում՝ գների աճով, ասվում է երկրի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության պաշտոնական զեկույցում։

Նրա խոսքով՝ 2023 թվականին Ճապոնիայում մահացել է գրեթե 15 հազար տղամարդ՝ 108-ով ավելի, քան 2022 թվականին։ Երկրում գրանցված ինքնասպանությունների 70%-ը բաժին է ընկնում տղամարկանց։

Ինքնասպանություն գործած տղամարդկանցից ավելի քան 9,4 հազարը 30-ից 60 տարեկան խմբում են, ինչը 3,3 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին։ Նրանց թվում գերակշռում են մասնավոր ընկերությունների աշխատակիցները և ինքնազբաղվածները։ «Այդ մարդիկ, ովքեր պատասխանատու են իրենց ընտանիքների բարեկեցության համար, առանձնահատուկ հոգեբանական դժվարություններ են ապրում տնտեսական ցնցումներից, այդ թվում՝ թանկացումներից»,-լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։ Անցյալ տարի Ճապոնիայում սպառողական ապրանքների գներն աճել են 3,1%-ով, ինչը գնաճի ամենաբարձր ցուցանիշն է վերջին 40 տարում:

Ճապոնիայում 2023 թվականին ընդհանուր առմամբ գրանցվել է 22 հազար ինքնասպանություն՝ 63-ով պակաս, քան 2022 թվականին։ Կրճատումն արձանագրվել է առաջին անգամ վերջին երկու տարվա ընթացքում։ Ենթադրվում է, որ դա պայմանավորված է երկրում կորոնավիրուսի բռնկման ժամանակ կիրառված սահմանափակումների վերացումով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը