Լրահոս

26.01.2024 14:41


Երևանում Ford Transit-ը մերկասառույցի պատճառով կողաշրջվել է

Երևանում Ford Transit-ը մերկասառույցի պատճառով կողաշրջվել է

Հունվարի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններւմ 34-ամյա Համբարձում Հովհաննիսյանը իր վարած Ford Transit մակնիշի բեռնատարով Խաչիկ Դաշտենց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևոր 21-ամյա Ալբերտ Գրիգորյանը բժշկակական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:

Վարորդին ու վիրավորին օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը

Այս խորագրի վերջին նյութերը