2022-ին շների հարձակման 133 դեպք է գրանցվել, իսկ 2023-ին՝ 134․ ոստիկանապետի տեղակալ
2022 թվականին մարդկանց վրա շների հարձակման 133 դեպք է գրանցվել, իսկ 2023-ին՝ 134 դեպք։
Ոստիկանության արձանագրած վիճակագրական տվյալներն ԱԺ-ում թափառող շների թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը։
Նա նշեց, որ այս տարվա հունվարին արդեն իսկ 5 դեպք են գրանցել։
Փոխնախարարը հստակեցրեց, որ թափառող շների վերաբերյալ ահազանգերի գերակշռող մասը վերաբերվում է Երևանին, իսկ մարզերում առավել շատ դիմումներ ստացվել են Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերից։
«Ահազանգերի և դիմումների հիման վրա ոստիկանության կողմից միջնորդություններ են ուղարկվել տեղական ինքնակարգավորման մարմիններին՝ խնդրի կարգավորման ուղղությամբ։
Խնդրահարույց է նաև վարչական շրջաններում շների ստերջացման հարցը։ Խնդիրն ակնհայտ է հատկապես մարզերում։
Սյունիքի մարզում ընդհանրապես ստերջացում չի իրականացվում։ Ստերջացում չի իրականացվում նաև Սևանի և Վարդենիսի տարածաշրջանում թափառող շների շրջանում»,-ներկայացրեց Կարեն Հակոբյանը։

Աղբյուրը՝ tert.am