Կարծիք

26.01.2024 19:31


Մենք երկիրը ոչ մի տեղ չենք տեղափոխի, բայց հաստատ կարող ենք կորցնել այն...

Մենք երկիրը ոչ մի տեղ չենք տեղափոխի, բայց հաստատ կարող ենք կորցնել այն...

Շատ սահուն մենք վերածվեցինք «Պետություն- Երասխի գործարանի»։ Դատեք ինքներդ. Բաքուն դեմ էր Երասխի մետաղամշակման գործարանին, սկսեց հրետակոծություններով ահաբեկել շինարարներին ու գործարանը տեղափոխվեց։ Ավելին, հիշեք թե ինչ զավեշտալի փորձեր էին արվել պաշտպանելու այս գործարանը՝ բարձրացվել էր ամերիկյան դրոշը գործարանի տարածքում։ Այս գործարանի տարածքում ամերիկյան դրոշը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին եվրոպացի դիտորդների «պատճենն» է։ Այսինքն՝ օգուտ չկա, բայց տեղեկատվական աղմուկը մեծ է։

Բայց չէ՞ որ նույնը կատարվում է մի ամբողջ երկիրի հետ... Ալիևը դժգոհ է մեր Սահմանադրությունից, ահաբեկում է Փաշինյանին, իսկ նա հրաժարվում է գործող Սահմանադրությունից՝ կարծես թե Երախի գործարանի պես «տեղափոխելով» այն պատմության մի մութ անկյուն։

Հետաքրքիր է, այս «տեղափոխությունները» ի՞նչ մասշտաբների կհասնեն։ Ո՞ւր եք տեղափոխելու երկրները...

Ցավոք սրտի, ես չեմ տեսնում, որ մեր հասարակությունը հասկանում է, թե ինչ է կատարվում մեզ հետ: Ավելին, ես այս իրավիճակին լուրջ մոտեցում չեմ տեսնում նաեւ մեր քաղաքական դասի կողմից։

Մենք երկիրը ոչ մի տեղ չենք տեղափոխի, բայց հաստատ կարող ենք կորցնել այն...

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը