Լրահոս

27.01.2024 08:48


Երևան-Սևան ճանապարհին բախվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին սպասարկող Toyota-ն և BYD-ը

Երևան-Սևան ճանապարհին բախվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին սպասարկող Toyota-ն և BYD-ը

Հունվարի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 110 HH 01 համարանիշի և BYD մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան։

Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser Prado-ի համարանիշները հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին։

Այս խորագրի վերջին նյութերը