Ինչո՞ւ շամպայնի շշերը «Տիտանիկ» նավում ճնշման տակ չեն պայթել
2023թ. հունիսին «Տիտան» ստորգետնյա սարքը պայթեց, այն փորձում էր հետազոտել լեգենդար «Տիտանիկի» կործանման վայրը։ Չնայած անվտանգության կանոնների պահպանմանը և սարքի տիտանից պատրաստված լինելուն՝ այն, այնուամենայնիվ, պայթեց։ Այդ դեպքում ինչո՞ւ չէին պայթել «Տիտանիկի» վրա գտնվող որոշ շշեր, գրել է IFLScience-ը։
Ըստ հետազոտողների, նախ՝ արժե պարզել, թե ինչու են տեղի ունենում նման պայթյուններ, տեղեկացրել է «Ֆոկուսը»։ Իմպլոզիան այն պրոցեսն է, երբ օբյեկտները քայքայվում են ինքնին, ներքին և արտաքին ճնշման տարբերության պատճառով։ Երբ ճնումը դառնում է չափից մեծ, որպեսզի դրան կարողանա դիմանալ սուզանավի կորպուսը, տեղի է ունենում ուժեղ պայթյում, որը հավասարեցնում է սարքի ներքին և արտաքին ճնշումները։
Դա տեղի է ունեցել նաև «Տիտանիկ» նավի վրա, նրա մասերը իսկապես պայթել են։ Բայց պայթյունից չոչնչացած դետալները, հավանաբար, խուսափել են դրանից այն պատճառով, որ օդը բաց է թողնվել ներսից, ինչի արդյունքում ներսի և դրսի ճնշումը դարձել է միանման։
Որոշ հետազոտողներ կարծում են, որ նավի վրա շամպայնի շշերը խուսափել են դրանից, քանի որ շամպայնի շշի ներսում ճնշումը բարձրացել է՝ պայմանավորված դրանում գտնվող ածխաթթու գազով։ Իրականում շշի ներսի ճնշումը ավելի բարձր է եղել, քան կարող ենք մենք պատկերացնել՝ մոտ 6 բար։
Այսօր շշերը կարող են դիմանալ 20 բարի։ Փաստորեն, մոտ 60 մետր խորությունում շամպայնի շիշը դեռ անվտանգ էր, քանի որ ճնշումն այնտեղ մոտ 6 բար էր։ Բայց այդ պահից հետո ճնշումների տարբերությունը սկսել է բարձրանալ։ Այսօր «Տիտանիկը» մոտ 3 800 մետր խորության տակ է, որտեղ ճնշումը կազմում է մոտ 381 բար։
Եթե 19-րդ դարում գինի արտադրողները չեն ստեղծել այնպիսի շշեր, որոնք կարող էին դիմանալ նման անհավանական ճնշմանը, պետք է այլ պատճառ լինի, որը թույլ է տվել շշերին չպայթել։ Գուցե պատասխանի մի մասը խցանի մեջ է։
Գիտնականները կարծում են, որ նման խորությունում շշի պահպանման համար դրանում պետք է ջուր հայտնված լինի, դա ներսի և դրսի ճնշումները կհավասարեցներ։ Նրանք կարծում են, որ «Տիտանիկի» կործանման վայրում գտնված բոլոր շշերը արդեն վնասված էին, իսկ ներսի և դրսին ճնշումը միանման է եղել։ Ենթադրվում է, որ դա կարող էր տեղի ունենալ արագ կամ դանդաղ, երբ խցանը ուղղվել է ներքև և սեղմվել հսկայական ճնշման տակ։

Աղբյուրը՝ news.am