Լրահոս

27.01.2024 21:34


Երևանում շտապօգնության մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. կա 6 վիրավոր (տեսանյութ)

Երևանում շտապօգնության մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. կա 6 վիրավոր (տեսանյութ)

Երևանում հունվարի 27-ին ժամը 13:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Mazda, Toyota և 1-03 շտապօգնության ավտոմեքենաները, կան տուժածներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի բաժնից:

«Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածք է ստացել»,-նշեցին ՆԳՆ-ից:

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Այս խորագրի վերջին նյութերը