Աշխարհ

28.01.2024 16:49


Լուվրում էկոակտիվիստներն ապուր են լցրել «Մոնա Լիզա»-ի վրա (տեսանյութ)

Լուվրում էկոակտիվիստներն ապուր են լցրել «Մոնա Լիզա»-ի վրա (տեսանյութ)

Փարիզում էկոակտիվիստներն ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») կտավի վրա, որը գտնվում է Լուվրի թանգարանում. միջադեպի հետևանքով կտավը չի վնասվել, քանի որ այն պաշտպանված է զրահապատ ապակիով, հայտնում է AFP-ն։

«Կիրակի առավոտյան երկու բնապահպան ակտիվիստ ապուր են լցրել Լուվրում ներկայացված «Մոնա Լիզա» կտավը պաշտպանող զրահապատ ապակու վրա՝ հիմնավորելով իրենց գործողությունները, մասնավորապես, «առողջ և կայուն սննդի իրավունքը» խթանելու ցանկությամբ»,- հայտնում է գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ թանգարանն անմիջապես տարհանել է սրահը, որտեղ ցուցադրված է նկարը, և սկսել մաքրման աշխատանքները։

Աղբյուրը՝ tert.am



Այս խորագրի վերջին նյութերը