Աշխարհ

29.01.2024 08:51


Վիկտորյա Նուլանդը մեկնել է Թուրքիա. նրան ընդունել է Հաքան Ֆիդանը

Վիկտորյա Նուլանդը մեկնել է Թուրքիա. նրան ընդունել է Հաքան Ֆիդանը

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը այցով ժամանել է Թուրքիա, որտեղ նրան ընդունել է երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ահմետ Յըլդըզը։

Ինչպես հաղորդում է Anadolu-ն՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները, Նուլանդը Թուրքիա է ժամանել Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարի հրավերով՝ Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի շրջանակներում։

Ռազմավարական մեխանիզմի նիստի ընթացքում կայանալիք բազմակողմանի խորհրդակցությունների ընթացքում մտքեր են կփոխանակվել տարածաշրջանային և միջազգային հարցերի, ինչպես նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների շուրջ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը