Ադրբեջանական կեղծարարության թիրախում է հայտնվել Հաղարծին վանական համալիրը
«Ադրբեջան արհեստածին կազմավորումը շարունակում է պետական մակարդակով տարածքային հավակնությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օրեցօր խորացնելով զավթողական քաղաքկանությունը: Տաթևի վանական համալիրից, Էջմիածնի Մայր տաճարից, Հառիճավանքից հետո ադրբեջանական կեղծարարության թիրախում հայտնվեց Հաղարծին վանական համալիրը»,-ահազանգում է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովը;
Հաղարծին վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս՝ Հաղարծին գյուղում:
Հաղարծինի ուսումնակրթական կենտրոնը մատենագրության մեջ հիշատակվում է XIII դարից և կարճ ժամանակահատվածում վերածվում մշակութային հայտնի օջախի։ Կենտրոնի վերելքն առավելապես կապված է Խաչատուր Տարոնացու բազմաբեղուն գործունեության հետ։
Վանական համալիրի ինքնատիպությունն ապահովում են պատմական տարբեր ժամանակաշրջաններում կառուցված երեք եկեղեցիները, երկու գավիթը (մեկը ավերված) և սեղանատունը: Դրանցից ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև՝ փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի յուրատիպությունը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ: Եկեղեցուն հյուսիսից կից է թաղակապ մատուռը, իսկ արևելյան մասում կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244թ.):
«Ադրբեջանական պետական քարոզչամեքենան ոչ միայն խեղաթյուրում է նշանավոր այս վանական համալիրի պատմությունը, այլ նաև որպես «ադրբեջանական պատմական բնակավայրեր» է ներկայացնում Դիլիջան քաղաքն ու Հաղարծին գյուղը: Այս ամենը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ադրբեջանը չունի ո’չ պատմություն, ո՛չ մշակույթ, այլ յուրացնում է տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը, որոնք ստեղծվել են հազարամյակներ շարունակ:
Այն, որ Ադրբեջանում ամեն ինչ կեղծ և արհեստական է, դիպուկ կերպով նշված է գեներալ-լեյտենանտ Դենիկինինի աշխատությունում. «Ադրբեջանական Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «ոչ իսկական»` սկսած անվանումից, որը վերցված էր Պարսկաստանի նահանգներից մեկից: Արհեստական տարածք, որն ընդգրկում էր Լեզգիական Զաքաթալան, Բաքվի և Ելիզավետպոլի հայ-թաթարական նահանգները և ռուսական Մուղանը՝ միավորված թուրքական քաղաքականությամբ` որպես պանթյուրքիզմի հենակետ Կովկասում: Արհեստական պետականություն, քանի որ այս հողերը, որոնք ընկած էին ժողովուրդների մեծ գաղթի ճանապարհին և ենթարկվում էին իրար հաջորդող նվաճողների տարբեր մշակույթների ազդեցությանը, միշտ բնակեցված էին ցրված փոքրաթիվ ցեղերով, որոնք թշնամանում էին միմյանց դեմ և դեռ պահպանում էին քոչվորական կյանքի առանձնահատկությունները: Ի վերջո, արհեստականորեն պահպանվում էր նաև ադրբեջանական կառավարությունը. սկզբում՝ Նուրի փաշայի կամքով, հետո՝ գեներալ Թոմսոնի, իսկ հետագայում՝ պարզապես իներցիայով»:
Վերջերս ադրբեջանական տիկտոկյան ալիքները հրապարակեցին տեսանյութեր, որոնցում Հաղարծին վանական համալիրը ներկայացվում է որպես աղվանական:
Այս և բազմաթիվ այլ փաստերն ակնհայտորեն ույց են տալիս Ադրբեջանի հակահայկական քաղաքականության դիմագիծը, որն իրականացվում է պետական մակարդակով»,-գրել է Հ.Ավանեսովը: