Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք զինծառայող, կան տասնյակ վիրավորներ
Կիրակի՝ հունվարի 28-ին, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին, ինչի հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինծառայող, շուրջ երեք տասնյակը՝ վիրավորվել։
Ավելի ուշ Պենտագոնը հայտնել է վիրավորների թվի աճի մասին՝ նշելով, որ նրանցից ոմանց տարհանելու անհրաժեշտություն է եղել, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Վնասվածքներ ստացած ամերիկացի զինվորականների թիվը հասել է առնվազն 34-ի: Ութ վիրավոր զինծառայողի անհրաժեշտ է եղել տարհանել Հորդանանից՝ ավելի որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Մյուսներն ամբողջական բուժզննում են անցնում հետագա խնամքի ապահովման համար»,-ասված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ Պենտագոնը չի բացառել վիրավորների թվի աճի հավանականությունը, քանի որ զինծառայողները դեռ շարունակում են դիմել բուժօգնության համար։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղի ունեցածի համար մեղադրել է Սիրիայում ու Իրաքում գործող խմբավորումներին, որոնք աջակցություն են ստանում Իրանից։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը խոստացել է պատասխանել հարձակմանը։
Իր հերթին Հորդանանի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Մուհաննադ Մուբայդինը հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել Սիրիայում գտնվող Էտ-Թանֆ ամերիկյան ռազմաբազան։