Երեկ՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած Mitsubishi մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Վլադիմիր Մանուչարյանի վարած Ford մակնիշի և ՌԴ քաղաքացի 29-ամյա Պավել Բերդնիկոյի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։
Վարորդներ Հ․ Խաչատրյանը, Վ․ Մանուչարյանը և վերջինիս ուղևոր 22-ամյա Արթուր Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու վարորդները ասել են, որ վթարի պատճառը մերկասառույցն է եղել։
Երևան-Սևան ճանապարհին 3 մեքենա է բախվել