Լրահոս

29.01.2024 13:40


Ալեն Սիմոնյանը կրկին պարգևատրել է ԱԺ աշխատակիցներին

Ալեն Սիմոնյանը կրկին պարգևատրել է ԱԺ աշխատակիցներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն և աշխատողները պարգևատրվել են:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

  1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է կարգադրության մեջ:

Պարգևատրման գումարի չափը ԱԺ նախագահի համապատասխան որոշման մեջ հրապարակված չէ:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Ալեն Սիմոնյանը կրկին ԱԺ Ազգային ժողովի աշխատակազմին պարգևատրել էր՝ աշխատավարձի 15 տոկոսի չափով:

Այս խորագրի վերջին նյութերը