Երևանում թալանել են հիվանդին օգնության մեկնող բժշկին
Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը ժամը 12:00-ից 12:20-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հ. Ներսիսյան 7 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնի բակում կայանված շտապօգնության ավտոմեքենայի միջից գողություն է կատարել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը գողացել է Երևանի բնակիչ, շտապօգնության 1-ին ենթակայանում որպես բժիշկ աշխատող 35-ամյա Գևորգ Թադևոսյանին պատկանող բջջային հեռախոսը:
Մինչ գողությունը բժիշկը իր գործընկերների հետ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդի են բերել հիվանդանոց, ու քանի որ բժիշկները թիվ 1 խնդիրը եղել է հիվանդին շտապ հասցնել հիվանդանոցի համապատասխան սենյակ, շտապօգնության ավտոմեքենայի դուռը բաց են թողել ու օգտվելով առիթից, տղամարդը գողացել է հեռախոսը: Այդ ամենը ֆիքսվել է տեսախցիկի կողմից: