Իլոն Մասկի ընկերությունն առաջին անգամ չիպ է տեղադրել մարդու ուղեղում
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունը հունվարի 28-ին առաջին անգամ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մասկը հայտնել է իրեն պատկանող X սոցիալական հարթակում։
«Առաջին մարդը երեկ (խմբ․՝ հունվարի 28-ին) ստացել է Neuralink-ի իմպլանտը, նրա ապաքինումը լավ է ընթանում»,-գրել է Մասկը՝ հավելելով, որ սարքի աշխատանքի առաջին տվյալները խոստումնալից են։
Ձեռնարկատերը հավելել է, որ Neuralink-ի առաջին արտադրանքը կոչվում է Telepathy։
«Այն թույլ է տալիս ընդամենը մտքի ուժով կառավարել հեռախոսը և համակարգիչը, իսկ նրանց միջոցով՝ գրեթե ցանկացած սարք։ Առաջին օգտատերերը կլինեն այն մարդիկ, որոնք կորցրել են իրենց վերջույթների վերահսկողությունը»,-գրել է Մասկը:
ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունն անցյալ տարվա աշնանը Neuralink-ին թույլատրել էր իր իմպլանտն առաջին անգամ փորձարկել մարդկանց վրա, ինչը մեծ քայլ էր ստարտափի համար, որը ցանկանում է օգնել հիվանդներին՝ հաղթահարել անդամալուծությունը։
Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ հետազոտության ընթացքում օգտագործվում է ռոբոտ, որը ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի (BCI) իմպլանտը վիրահատական ճանապարհով տեղադրում է ուղեղի այն հատվածում, որը վերահսկում է շարժվելու մտադրությունը․ դրա առաջնային նպատակն է մարդկանց հնարավորություն տալ կառավարել համակարգչի կուրսորը կամ ստեղնաշարը՝ օգտագործելով միայն իրենց մտքերը:
Իլոն Մասկի ընկերությունն առաջին անգամ չիպ է տեղադրել մարդու ուղեղում
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունը հունվարի 28-ին առաջին անգամ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մասկը հայտնել է իրեն պատկանող X սոցիալական հարթակում։