Լրահոս

30.01.2024 12:34


Արարատում 10 ավտոմեքենա է բախվել

Արարատում 10 ավտոմեքենա է բախվել

Այսօր՝ հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի, 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ 1 կիլոմետրանոց հատվածում, բախվել են BMW, Mercedes, Mitsubishi, Opel Zafira, Opel, ՎԱԶ 2107, Nissan March, Lada, ՎԱԶ 2106 և Samara մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ վարորդները նշում էին, որ ճանապարհին եղել է մերկասառույց, սակայն ոչ մի աշխատանք չի կատարվել՝ այն աղ ու ավազով մշակելու համար:

Վթարների փաստով էլ փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու է վարորդների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը