Պենտագոնի ղեկավարը քաղցկեղի բուժումից հետո վերադարձել է աշխատանքի
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շագանակագեղձի քաղցկեղի դեմ մոտ մեկ ամիս բուժվելուց հետո վերադարձել է աշխատանքի՝ Պենտագոն, հայտնել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունից։
«Պաշտպանության քարտուղար Լլոյդ Ջ. Օսթինն այսօր վերադարձել է Պենտագոն՝ աշխատանքի»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գերտեսչությունը հիշեցրել է, որ նախարարը տնից է աշխատել հունվարի 15-ից, երբ հիվանդանոցից դուրս է գրվել։
Օսթինը շագանակագեղձի քաղցկեղի վիրահատության է ենթարկվել դեկտեմբերի 22-ին, իսկ Նոր տարվա օրը հիվանդանոց է վերադարձել միզուղիների բորբոքումով և որովայնում հեղուկի կուտակումով։ Պենտագոնի ղեկավարը քննադատվել է իր հոսպիտալացումը բոլորից, այդ թվում՝ Սպիտակ տնից թաքցնելու համար:

Աղբյուրը՝ tert.am