Աշխարհ

30.01.2024 12:42


Թուրքիան տուրիստների համար գովազդում է Անին (լուսանկար)

Թուրքիան տուրիստների համար գովազդում է Անին (լուսանկար)

Թուրքական «Անադոլու» պետական լրատվամիջոցը տուրիստների ներգրավմանն ուղղված հոդված է հրապարակել՝ գովազդելով Արևմտյան Հայաստանի զարդը՝ Անին:

«Թուրքիայի արևելքում գտնվող Կարս նահանգի Անի քաղաքի ավերակները տարվա բոլոր ժամանակներում գրավում են տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկներին, սակայն ձմռանը այս վայրն առանձնանում է իր առանձնահատուկ գեղեցկությամբ։

Հայաստանի հետ սահմանամերձ Արփաչայի երկու խորը նեղ կիրճերի մեջտեղում գտնվող Անիի հնագույն ավերակները դարեր շարունակ եղել են տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների կենտրոնացման վայր։ Հնագույն քաղաքը, որը հիմնված է մոտ 100 հեկտար տարածքի վրա, ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Անին հայտնի է նաև «Խաղաղության քաղաք», «Հազար ու մեկ եկեղեցու քաղաք», «40 դարպասների քաղաք» և «Քաղաքակրթությունների օրրան» անուններով։

Ավերակներ եկող զբոսաշրջիկները հնարավորություն ունեն այցելել այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են «Ամենափրկիչ եկեղեցին», «Անիի տաճարը», «Տիգրան Հոնենց եկեղեցին», «Աբուհամիր Փահլավունի եկեղեցին»։

Անիի հնագույն ավերակները զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն տաք սեզոնին, այլև ձմռանը։

«Անադոլու»-ին տված հարցազրույցում ավերակների այցելուներից Նեշե Յազիջին պատմել է, որ հիացել է, երբ տեսել է ձյունով փոշոտված Անին։

«Անին յուրահատուկ վայր է, այստեղ բոլորովին այլ մթնոլորտ է, ինչ-որ կախարդական բան կա դրանում։ Ես եկել եմ այստեղ դա զգալու համար։ Ուզում էի քայլել ու զգալ, թե ինչպես է անցնում ժամանակը։ Անին մշակութային խճանկար է»,- ասել է Յազիջին։

Անին քաղաք ժամանող զբոսաշրջիկների առաջին կանգառն է: Տարվա այս եղանակին փափկամազ ձյունով պատված ավերակները հյուրերին դիմավորում են իրենց առասպելական գեղեցկությամբ»,-ասված է հոդվածում։

և (1) և (2) և

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը