Սիրուշոյի «street style»-ը Նյու Յորքում (լուսանկար)
Սիրուշոն իր ոճով տարբերվում է նաև արտերկրում։ Օրերս երգչուհին մեկնել էր Նյու Յորք, այցելել PreGomesh-ի գործընկեր խանութներին` փետրվարին կայանալիք նորաձևության շաբաթին պատրաստվելու նպատակով։
Ինստագրամյան իր էջում ոճային երգչուհին կիսվել է նաև իր ճամփորդության լուսանկարներով՝ ցուցադրելով, թե ինչ տեսքով է զբոսնել Նյու Յորքի փողոցներում։ Երգչուհին ընտրել է մուգ երանգները, որոնք արտահայտիչ է դարձրել արծաթյա զարդերի համադրությամբ։
Սիրուշոն զբոսանքի է դուրս եկել մարմինն ընդգրկող մուգ շագանակագույն բլուզով, դասական ոճի սև տաբատով, որը աչքի է ընկել կողային հատվածների կտրվածքներով։ Աքսեսուարներից երգչուհին ընտրել է կիսաթափանցիկ արևային ակնոցը։ Արծաթյա զարդերն ամբողջացրել են կերպարը՝ առատորեն զարդարելով նրա մատներն ու պարանոցը։ Ի դեպ, երգչուհին նշել է, որ վզնոցը, որը կրում է, PreGomesh-ի տղամարդկանց հավաքածուից է։

Աղբյուրը՝ style.news.am