Լրահոս

30.01.2024 20:58


Մեղրիում հրկիզել են Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատարի Toyota Vitz-ը

Մեղրիում հրկիզել են Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատարի Toyota Vitz-ը

Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-1 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքում՝ Մ. Օհանջանյան փողոցում, ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար է հրդեհվել, այլ այն հրկիզել են, իսկ մեքենան պատկանում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Անդրանիկ Աղաթելյանին, և կա վարկած, որ ավտոմեքենայի հրկիզման պատճառը կապ ունի նրա աշխատանքի գործունեության հետ:

Այս խորագրի վերջին նյութերը