Բախվել են կոմունալ բաժնի «Զիլ»-ը և ՎԱԶ-2106-ը. կա վիրավոր
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 60-ամյա Հարություն Հ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատարն ու 28-ամյա Վրույր Ս.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան։ Հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «ԶԻԼ»-ը հաշվառված է Վաղարշապատի քաղաքապետարանի կոմունալ բաժնի հաշվեկշռում և աղբահանություն էր կատարում։