Եգիպտոսը վերականգնում է իր հնագույն բուրգերից մեկը՝ օգտագործելով գրանիտ. որոշ փորձագետներ սարսափած են
Եգիպտոսի ամենանշանավոր բուրգերից մեկի գրանիտապատ վերականգնման նախագիծը տարաբնույթ արձագանքներ է առաջացրել ժառանգության ոլորտի փորձագետների և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում:
Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի ղեկավար Մոսթաֆա Վազիրին Facebook-ում տեսանյութ է հրապարակել՝ ազդարարելով այն նախագծի մասին, որը կարծես թե ընթացքի մեջ է:
Կադրերում երևում է, որ Վազիրին կանգնած է Մենկաուրեի բուրգի դիմաց, որը Գիզայի ծայրամասում գտնվող հայտնի կառույցներից ամենափոքրն է:
Ենթադրվում է, որ բուրգը կառուցվել է գրեթե 5000 տարի առաջ կրաքարից, գրանիտից և շաղախից և պետք է լիներ Խուֆու փարավոնի վերջին հանգրվանը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են բանվորները ավազ են պեղում բուրգի հիմքում գտնվող տարածքից: Մոխրագույն բլոկների շերտերն արդեն տեսանելի են:
Ակնկալվում է, որ նախագիծը կտևի երեք տարի և կներառի ինտենսիվ ուսումնասիրություն և փաստաթղթեր, Վազիրին ասաց Independent Arabia-ին:
Սակայն որոշ փորձագետների և լայն հասարակության արձագանքը զգուշավոր էր. նրանցից ոմանք նույնիսկ սարսափել են։
«Հուշարձանի բնույթին միջամտելը կարող է տեսանելի խնդիրներ և լուրջ վնասներ պատճառել»,-Independent Arabia-ին ասել է եգիպտագետ Մոնիկա Հաննան:
Թեև ծրագրի ճապոնացի գործընկերներն ունեն տեխնոլոգիա, նրանք չունեն անհրաժեշտ հնագիտական գիտելիքներ, ավելացրել է նա:
Իր հերթին, Ալեքսանդրիայի գրադարանի հնությունների բաժնի տնօրեն Հուսեյն Բասիրն ասել է, որ նախագծին պետք է մոտենալ մեծ զգուշությամբ և միայն բազմաթիվ ռիսկերը հաշվի առնելուց հետո, հաղորդում է պարբերականը։
Միևնույն ժամանակ, Կահիրեի Ամերիկյան համալսարանի եգիպտագետ Սալիմա Իքրամը հրատարակությանը ասել է, որ նախագիծը կարող է աշխատել «քանի դեռ դրա համար օգտագործվում են դրա շուրջ հայտնաբերված քարերը, և չեն ավելացվում նորերը, որոնք չեն պատկանում բուրգին»:

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք սա ծրագրի մաս է։
Աղբյուրը՝ news.am