Աշխարհ

01.02.2024 20:47


12-ամյա տղան IQ թեստում հավաքել է 160 միավոր. նույն ցուցանիշն արձանագրել է Էյնշտեյնը և Հոքինգը

12-ամյա տղան IQ թեստում հավաքել է 160 միավոր. նույն ցուցանիշն արձանագրել է Էյնշտեյնը և Հոքինգը

12-ամյա բրիտանացի դպրոցականը, ով ունի նույն IQ-ն, ինչ Ալբերտ Էյնշտեյնը և Սթիվեն Հոքինգը, ընդունվել է մտավորականների Mensa հեղինակավոր միջազգային կազմակերպություն, գրում է Daily Mail-ը։

Շեֆիլդի բնակիչ Սայրուս Լյունգը հեղինակավոր դպրոցի ընդունելության թեստը հանձնել է 160 բալով՝ հավաքելով ընդամենը երկու միավոր ցածր առավելագույն հնարավոր 162 միավորից:

Ընդ որում, անգլերենը նույնիսկ Սայրուսի մայրենի լեզուն չէ, քանի որ նրա ընտանիքը 2019 թվականին գաղթել է Հոնկոնգից Շեֆիլդ:

Դպրոցում Սայրուսի սիրելի առարկան մաթեմատիկան է, և նա կարողացել է բազմապատկման բոլոր աղյուսակները լուծել ընդամենը երեք տարեկանում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը