Աշխարհ

01.02.2024 19:15


Փորձել եմ բուժման բոլոր տարբերակները. Քիմ Քարդաշյանը պատմել է հիվանդության մասին (լուսանկար)

Փորձել եմ բուժման բոլոր տարբերակները. Քիմ Քարդաշյանը պատմել է հիվանդության մասին (լուսանկար)

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը բողոքել է մաշկային հիվանդության՝ պսորիազի սրացումից. հայտնի է, որ Քարդաշյանը այս հիվանդության դեմ պայքարում է 25 տարեկանից:

Բազմազավակ մայրը Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տվել ոտքի՝ ախտահարված հատվածը: Նրա խոսքով՝ ինքը չի հասկանում, թե ինչն է հանգեցրել հիվանդության սրացմանը, սակայն նշել է, որ ոտքը շատ է ցավում։

«Անկեղծ կլինեմ, ցավում է: Ես չգիտեմ, թե ինչն է առաջացրել սրացում: Ես չեմ փոխել սննդակարգս և փորձել եմ բուժման բոլոր տարբերակները: Պսորիազը սարսափելի է: Ես պարզապես ուզում էի կիսվել ձեզ հետ իմ պատմությունով»,-ասել է Քարդաշյանը։

Սակայն, չնայած տհաճ իրավիճակին, Քարդաշյանը փորձել է կատակել՝ ասելով, որ ոտքի լաքան սրտաձև է, ինչն ակնհայտորեն Սուրբ Վալենտինի օրվան սպասելու արդյունք է։

Բնութագրությունը հասանալի չէ

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը