Ընդդիմությունը հավաքվել է Մոլդովայի խորհրդարանի մոտ՝ պահանջելով արտահերթ ընտրություններ
Ավելի քան հազար մարդ է հավաքվել Մոլդովայի խորհրդարանի մոտ։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ցուցարարները պահանջում են օրենսդիր մարմնի արձակումը և երկրի նախագահ Մայա Սանդուի հրաժարականը։
Միջոցառման կազմակերպիչներն են «Վերածնունդ» ընդդիմադիր կուսակցությունը, ինչպես նաև լուծարված «Շոր» կուսակցության նախկին ղեկավարները։
«Մոլդովան դարձել է ամենաաղքատ երկիրը, գներն ամեն օր աճում են, իսկ աշխատավարձերն ու կենսաթոշակները՝ ոչ։ Իշխանությունը ձախողել է աշխատանքը բոլոր բնագավառներում, ներառյալ՝ արդարադատությունն ու սոցիալական ոլորտը:
Նրանք բռնատիրել են խորհրդարանը, նախագահական նստավայրը և ծառայում են այլ երկրների շահերին»,-իր ելույթում ասել է խորհրդարանի պատգամավոր Մարինա Տաուբերը:
Մոլդովայում ընդդիմության բողոքի ցույցերն սկսվել են դեռևս 2022 թվականին։ Ի պատասխան՝ իշխանությունները մեղադրել են ընդդիմությանը հեղաշրջում նախապատրաստելու մեջ։

Աղբյուրը՝ tert.am