Լրահոս

01.02.2024 19:17


Վանաձորում ոստիկանները կանխել են 4 անչափահաս երեխայի հոր ինքնասպանությունը

Վանաձորում ոստիկանները կանխել են 4 անչափահաս երեխայի հոր ինքնասպանությունը

Երեկ՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի կամրջից սպառնում է նետվել:

Ոստիկանները անվտանգ վայր են անցկացրել Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վ. Մ.-ին, ապա նրան տեղափոխել ոստիկանության Բազումի բաժին, որտեղ Վ. Մ-ն հայտնել է, որ սոցիալական ծանր պայմանների պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել:

Վ. Մ.-ն ամուսնացած է, խնամքին ունի 4 երեխա։

Այս խորագրի վերջին նյութերը