Աշխարհ

02.02.2024 10:47


Իսրայելը ռազմական գործողությունները տեղափոխում է Եգիպտոսի հետ սահման

Իսրայելը ռազմական գործողությունները տեղափոխում է Եգիպտոսի հետ սահման

Իսրայելը պատրաստվում է Գազայի հատվածում ռազմական գործողությունները տեղափոխել դեպի ավելի հարավ՝ Եգիպտոսի հետ սահման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը փետրվարի 1-ին հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների դեմ պայքարը հաջողության է հասել։ Դա, ըստ իսրայելական կողմի, նշանակում է, որ զինված ուժերը կարող են առաջանալ դեպի Եգիպտոսի հետ սահմանին գտվող Ռաֆահ քաղաք։

Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակչության կեսից ավելին այդ հատվածում են և ապաստան են գտել վրաններում կամ հասարակական շենքերում։

Միևնույն ժամանակ Կատարի և Եգիպտոսի միջնորդները հույս ունեն ՀԱՄԱՍ-ից ստանալ դրական պատասխան անցյալ շաբաթ Փարիզում Իսրայելի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հրադադարի առաջարկի շուրջ։

ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է 100-ից ավելի պատանդ, որոնց Իսրայելը ցանկանում է փուլ առ փուլ վերադարձնել հրադադարի ընթացքում, որն, ըստ աղբյուրների, կարող է տևել մոտ 40 օր։ 2023 թ․ նոյեմբերին կողմերի միջև տեղի էր ունեցել պատանդների և Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալների փոխանակում 7-օրյա հրադադարի ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը