Գիտնականները պարզել են, թե արևային մարտկոցներն ինչպես կարող են կանաչ դարձնել Սահարան
Գիտնականների միջազգային թիմը հետազոտություն է անցկացրել՝ բացահայտելու համար անապատային տարածքներում արևային մարտկոցների օգտագործման ներուժը: Փորձագետները հաշվարկել են նաև տարածաշրջանի և ամբողջ մոլորակի կլիմայի վրա հավանական անուղղակի հետևանքները: Այս մասին հայտնում է Planet Today-ը։
Արևային մարտկոցներից էլեկտրաէներգիայի արտադրության վրա ազդում են սեզոնայնությունը, օրվա ժամը և եղանակային պայմանները: Նշենք օրինակ, որ ամպամածությունը կարող է նվազեցնել արդյունավետությունը մինչև 75%: Պարզվում է, որ չափազանց բարձր ջերմաստիճանը նույնպես բացասաբար է անդրադառնում այս կայանքների ֆունկցիոնալության վրա, կլիմայի փոփոխությունն իր հերթին արտահայտվում է որոշ շրջաններում ամպամածության փոփոխությամբ:
Այսպիսով, Հյուսիսային Եվրոպայում կանխատեսվում է արեգակնային ակտիվության նվազում, մինչդեռ ԱՄՆ-ի արևելքում և հյուսիսային Չինաստանում արևային օրերի թիվը պետք է ավելանա։
Փորձագետները համակարգչային մոդելավորում են կատարել՝ հաշվարկելու համար, թե ինչպես կփոխվի կլիման, եթե Սահարայի 20%-ը ծածկված լինի արևային մարտկոցներով: Պարզվել է, որ կլիման լրջորեն կփոխվի, մասնավորապես, տեղումների տեղաշարժ կլինի ու անապատը կկանաչի, ինչպես հինգ հազար տարի առաջ էր։
Աշխարհի այլ շրջաններում նույնպես կնկատվեն արեգակնային ակտիվության և տեղումների փոփոխություններ: Այն տարբեր տարածքների համար բազմակողմանի է լինելու։ Սակայն, գիտնականները համաձայն են՝ դժվար թե հնարավոր լինի ճշգրիտ կանխատեսել իրադարձությունների զարգացումը, դրա վրա ազդում են չափազանց շատ գործոններ: Բացի այդ, Սահարայի 25%-ն արևային մարտկոցներով ծածկելու փաստը զուտ հիպոթետիկ է, այն իրականություն դարձնելը դեռևս քիչ հավանական է։

Աղբյուրը՝ news.am