Սպասվում է բավական տաք, և բավարար տեղումներով փետրվար. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Մինչև փետրվարի 4-ը հանրապետությունում կպահպանվի առանց տեղումների եղանակը, 5-6-ին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 7-ից հետո կրկին առանց տեղումների եղանակ կհաստատվի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով, փետրվարի 5-6-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում կանխատեսվում են մինչև 30մ/վ արագությամբ քամիներ:
«Փետրվարին օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ»,-ասաց օդերևութաբանը:
Անդրադառնալով անոմալ տաք և տեղումնառատ հունվարին՝ Գագիկ Սուրենյանն ասաց. «Մինչև հունվարի 25-ը ունեցել ենք անոմալ բարձր ջերմային ֆոն, գրեթե բոլոր օրերին օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 8-10 աստիճանով:
Միայն հունվարի 24-ից օդի ջերմաստիճանը նվազեց և մոտեցավ կլիմայական նորմային, առանձին հատվածներում նաև նորմայից ցածր էր: Հունվարի 31-ին Աշոցքում գրանցեցինք հանրապետության ամենացածր ջերմաստիճանը՝ մինուս 32 աստիճան»: