Կարծիք

02.02.2024 13:33


Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ՝ այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից

Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ՝ այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից

Դերասանուհի, հաղորդավարուհի, «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը ինստագրամյան իր էջում գրել է.

«Շատերդ լսած կլինեք Աշոտ Հովհաննիսյանի` երեխաներիս 71-ամյա պապիկի կալանավորման մասին: Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից: Մարդ, ում տարիների ներդրումն IT ոլորտի զարգացման ու կայացման գործում իսկապես շատ մեծ է, ով ճանաչված և հարգված է ինչպես այդ, այնպես էլ այլ ոլորտներում որպես ազնիվ և կոռուպցիայի դեմ պայքարող գործարար, հնարավորություն չունի անգամ գործի քննությանը սպասել իր ընտանիքի կողքին:

Այսօր նրան կալանավորել են հապշտապ, առանց լուրջ հիմքերի: Եվ դա արվում է իր հայրենիքում, որի զարգացման ու կայացման համար նա տարիներ շարունակ պայքարում է:

Պակաս զարհուրելի չէ նաև այն, որ նույն կերպ` մեկ օրում և առանց լուրջ հիմքերի կալանավորվել են ևս երկու աշխատակցուհի: Այս դեպքում էլ հաշվի չի առնվել նրանց` անչափահաս երեխաներ ունենալու փաստը»:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում երկու օր առաջ 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը:

Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը կալանավորվել են:

«Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։

Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջի»-ն էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն մրցույթը չեղարկվել է և «Սիներջի»-ն էլ բնականաբար չի հաղթել: Բայց, ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին: Թերև, սա էլ հիմք է դարձել իրավապահների մոտ կասկածի:

Այս խորագրի վերջին նյութերը