Մեքսիկայում 31-ամյա ֆուտբոլիստը սպանվել է խաղի ժամանակ
Մեքսիկայում ֆուտբոլիստ Սերխիո Յաուրեգին գնդակահարվել է խաղի ժամանակ, հայտնում է Antena 3-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել անցյալ կիրակի Կուաուտլայում սիրողական խաղի ժամանակ։
Ըստ մեքսիկական ԶԼՄ-ների, 31-ամյա Յաուրեգին գնացել է փոխարինողների նստարանի մոտ ջուր խմելու, երբ խաղադաշտում գտնվող մի տղամարդ 6 անգամ կրակել է նրա վրա:Մարդասպանը դեպքի վայրից փախել է մոտոցիկլետով, որը նրան սպասում էր դաշտի մոտ։
Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին, փորձում պարզել նրա ինքնությունը և պարզել սպանության դրդապատճառը։
Ժաուրեգին 2010-ից 2021 թվականներին խաղացել է տեղական «Արոսերոս դե Կուատլա» ակումբում, որտեղ եղել է թիմի ավագն ու առանցքային խաղացողը: Նա խաղացել է նաև «Ատլետիկո Սան Լուիս Ռեյ» թիմում, որը ցավակցություն է հայտնել իր նախկին ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ։ Նա երկար տարիներ հանդես է եկել նաև Բոլիվիայի հավաքականի կազմում:
Մեքսիկայում 31-ամյա ֆուտբոլիստը սպանվել է խաղի ժամանակ
Մեքսիկայում ֆուտբոլիստ Սերխիո Յաուրեգին գնդակահարվել է խաղի ժամանակ, հայտնում է Antena 3-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել անցյալ կիրակի Կուաուտլայում սիրողական խաղի ժամանակ։
Ըստ մեքսիկական ԶԼՄ-ների, 31-ամյա Յաուրեգին գնացել է փոխարինողների նստարանի մոտ ջուր խմելու, երբ խաղադաշտում գտնվող մի տղամարդ 6 անգամ կրակել է նրա վրա: Մարդասպանը դեպքի վայրից փախել է մոտոցիկլետով, որը նրան սպասում էր դաշտի մոտ։
Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին, փորձում պարզել նրա ինքնությունը և պարզել սպանության դրդապատճառը։
Ժաուրեգին 2010-ից 2021 թվականներին խաղացել է տեղական «Արոսերոս դե Կուատլա» ակումբում, որտեղ եղել է թիմի ավագն ու առանցքային խաղացողը: Նա խաղացել է նաև «Ատլետիկո Սան Լուիս Ռեյ» թիմում, որը ցավակցություն է հայտնել իր նախկին ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ։ Նա երկար տարիներ հանդես է եկել նաև Բոլիվիայի հավաքականի կազմում:
Աղբյուրը՝ tert.am