Apple-ն ամենաարժեքավոր ապրանքանիշն է աշխարհում. Brand Finance Global 500
Ամերիկյան Apple ապրանքանիշը ճանաչվել է ամենաարժեքավորն աշխարհում՝ ըստ Brand Finance Global 500 ամենամյա վարկանիշի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ընկերությունը առաջ է անցել մրցակից Microsoft, Google և Amazon կորպորացիաներից, հաղորդում է Brand Finance միջազգային խորհրդատվական կազմակերպությունը:
Apple-ի ապրանքանիշի արժեքը 2023 թվականին աճել է 74%-ով՝ հասնելով 517 մլրդ դոլարի։
Ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցրել Microsoft կորպորացիան, որի ապրանքանիշի արժեքը կազմել է 340 մլրդ դոլար (աճը՝ 78%)։ Երրորդ տեղում Google-ն է, որի ապրանքանիշի արժեքը գնահատվում է 333 մլրդ դոլար։
Brand Finance-ը բրենդի գնահատման միջազգային առաջատար խորհրդատվություն է, որն ունի գրասենյակներ 20 երկրներում: Ըստ Brand Finance մեթոդաբանության, «բրենդի ուժը» հաշվարկվում է հավասարակշռված գնահատականի միջոցով, որը ներառում է շուկայավարման, սեփական կապիտալի և բիզնեսի կատարողականում ներդրումների գնահատումը:

Աղբյուրը՝ tert.am