Մարսելի Աբովյան հայկական վարժարանը հայտնել է վարժարանի երկարամյա նվիրյալ, հոգաբարձու Անի Հովսեփյանի մահվան մասին: Նշվում է, որ Անի Հովսեփյանը համայնքի ճանաչված անդամներից էր, Մարսելի հայկական համայնքում քննարկում են նրա ողբերգական մահը:
«Արեւելքի»՝ Ֆրանսիայի աղբյուրների համաձայն՝ Անի Հովսեփյանին մի քանի օր առաջ սպանել է ամուսինը, որը ինչ-ինչ հոգեկան խնդիրներ է ունեցել: Ամուսինը նույնպես հայ է: Թե ինչ հանգամանքներում է սպանվել կինը, հայտնի չէ, սակայն նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ իրենց բնակարանում:
Անի Հովսեփյանը 73 տարեկան էր, արմատներով պոլսահայ, որ 1980-ականներին Ստամբուլից փոխադրվելով Ֆրանսիա, իբրև ուսուցիչ մեծ ներդրում է ունեցել համայնքի կրթական կյանքում, ինչպես նաև ներգրավված եղել եկեղեցական, ազգային կյանքում, թղթակցում էր հայկական մամուլին: Ստամբուլում նույնպես երկար տարիներ ուսուցչություն է արել հայկական վարժարաններում, եղել է նաև Գալֆայան տան տնօրենը։
Մարսելում ամուսինը սպանել է 73-ամյա հայ կնոջը

Աղբյուրը՝ tert.am