Լրահոս

03.02.2024 18:48


Երևանում 60-ամյա տղամարդն ընկել է բարձրահարկ շենքի 8-րդ հարկից ու մահացել

Երևանում 60-ամյա տղամարդն ընկել է բարձրահարկ շենքի 8-րդ հարկից ու մահացել

Այսօր՝ փետրվարի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցի բարձրահարկ շենքերից մեկից քաղաքացին ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն, դեռ պարզվում է։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 60-ամյա Հրաչ Մ․-ն է։ Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդն ընկել է 8-րդ հարկից։

Այս խորագրի վերջին նյութերը