Աշխարհ

03.02.2024 19:05


Պակիստանի նախկին վարչապետն ու նրա կինը ապօրինի ամուսնության համար 7 տարվա ազատազրկման են դատապարտվել

Պակիստանի նախկին վարչապետն ու նրա կինը ապօրինի ամուսնության համար 7 տարվա ազատազրկման են դատապարտվել

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը՝ Բուշրա Խանը, փետրվարի 3-ին դատապարտվել են 7 տարվա ազատազրկման և տուգանվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում Reuters-ը:

Դատարանը որոշել է, որ 2018 թվականին նրանց ամուսնությունը կայացել է օրենքի խախտմամբ։

Սա այս շաբաթ Իմրան Խանի դեմ երրորդ վճիռն է, որը կայացվել է կայանալիք համապետական ընտրություններից առաջ:

71-ամյա Խանը վերջին օրերին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքներ հրապարակելու համար, իսկ կնոջ հետ միասին՝ 14 տարվա ազատազրկման պետական նվերներ ապօրինի վաճառելու համար։

Նրա ներկայացուցիչները հայտնել են, որ բոլոր երեք դեպքերով էլ բողոքարկումներ կլինեն:

Բուշրա Խանը մեղադրվում է նրանում, որ չի սպասել, որպեսզի լրանա իր նախորդ ամուսնուց ամուսնալուծվելուց հետո սպասման ժամկետը, որը սահմանված է իսլամի կանոններով, և ամուսնացել է Իմրան Խանի հետ: Նրանք ստորագրել են իրենց ամուսնական պայմանագիրը 2018 թվականի հունվարին՝ գաղտնի արարողության ժամանակ:

Պակիստանի նախկին վարչապետն ու նրա կինը չեն ընդունել իրենց վերագրվող մեղադրանքը:

Այս խորագրի վերջին նյութերը