Աշխարհ

03.02.2024 19:10


Մայքլ Ջորդանի վեց մարզակոշիկները աճուրդում վաճառվել են ռեկորդային գնով՝ 8 մլն դոլարով

Մայքլ Ջորդանի վեց մարզակոշիկները աճուրդում վաճառվել են ռեկորդային գնով՝ 8 մլն դոլարով

Dynasty-ի հավաքածուն կամ Air Jordan վեց մարզակոշիկների լրիվ հավաքածուն, որոնք Մայքլ Ջորդանը կրել է NBA-ի չեմպիոնի կոչման համար խաղերում, Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 8 մլն դոլարով։ Սա համաշխարհային նոր ռեկորդ է հագած մարզակոշիկների աճուրդային վաճառքում։

«Dynasty հավաքածուն, անկասկած, պատմության մեջ մարզական հիշարժան իրերի ամենանշանակալի հավաքածուներից է... Իսկապես աննախադեպ պահ եւ դարաշրջան` աճուրդների պատմության մեջ. առաջնությունում հաղթած այդ վեց մարզակոշիկների վաճառքը, հավանաբար, երբեք չի կրկնվի»,-ասել է Sotheby’s-ի ժամանակակից իրերի հավաքման բաժնի ղեկավար Բրամ Վահթերը։

Ջորդանի մարզական հիշարժան իրերից ամենաթանկը, որոնք վաճառվել են աճուրդում, բասկետբոլի լեգենդի մարզաշապիկն է, որով նա 1998թ-ին մասնակցել է NBA-ի եզրափակիչ խաղին։ Այն աճուրդում վաճառվել է 10,1 մլն դոլարով։ Հատկանշական է, որ այդ մարզաշապիկը մինչեւ հիմա պահպանում է աճուրդում վաճառված ամենաթանկ սպորտային իրի տիտղոսը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը