Տղամարդը եփել և ընկերոջ հետ կերել է նվեր ստացած թունավոր ֆուգու ձուկը և 35 օր անց մահացել դրա թույնից
Տղամարդը, որը եփել ու կերել էր նվեր ստացած թունավոր ֆուգու ձուկը, ընկել է կոմայի մեջ և 35 օր անց մահացել։
46-ամյա Մագնո Սերխիո Գոմեսը մահացել է Բրազիլիայի Էսպիրիտու Սանտուս քաղաքի հիվանդանոցում՝ ջղաձգումներից ու կաթվածահարվելուց հետո՝ ֆուգու ձկան տոքսինների պատճառով, որոնք ցիանիդից 1000 անգամ ավելի մահացու են: Նրա քույրը՝ Միրիամ Գոմես Լոպեսը Newsflash-ին պատմել է կատարվածը։
Գոմեսը ֆուգու ձուկ է պատրաստել և հյուրասիրել իրեն և ընկերոջը, որը հրաշքով է փրկվել մահաբեր կերակուրն ուտելուց հետո։
Լոպեսը Newsflash-ին ասել է, որ իր ընտանիքը չգիտի, թե որտեղից է բերվել իր եղբորը նվիրված ֆուգուն․ այն որսացե՞լ են, թե՞ աճեցրել ֆերմայում։
Նա հայտնել է, որ իր եղբայրը ֆուգու ձուկ մաքրելու և պատրաստելու փորձ չուներ։ Նա և իր ընկերը պարզապես բացել են ձկան փորը, հանել լյարդը և եփել լայմի հյութով:
Լոպեսն ասել է, որ Գոմեսը տոքսինների ազդեցությունը զգացել է ձուկն ուտելուց մեկ ժամ անց:
Քրոջ վկայությամբ, նա նաև բազմաթիվ նոպաներ է ունեցել, որոնք «խիստ ազդել են» նրա ուղեղի վրա:
Ըստ National Geographic-ի, ֆուգու ձուկը վտանգավոր է նույնիսկ այն դեպքում, երբ չի փքված չէ և նման չէ մահացու ցցերով փուչիկի:
Գոմեսին սպանած թույնը կոչվում է տետրոդոտոքսին: Թույնը, որը նախատեսված է գիշատիչների ուտելուց ձկանը պաշտպանելու համար, կարելի է գտնել գրեթե յուրաքնչյուր ֆուգու ձկան մեջ։
Բրազիլիայում կա ֆուգու ձկան քսան տեսակ:
Այնուամենայնիվ, որոշ երկրներում, օրինակ՝ Ճապոնիայում, հում ֆուգու ձուկը համարվում է դելիկատես:

Աղբյուրը՝ news.am