Պայթյուն Երևանում. Նոր Արեշում փլատակներից դուրս է բերվել կնոջ և տղամարդու դի (տեսանյութ, լրացված)
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նախնական տվյալներով` 1 կամ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակներում»,–ասաց նա։
Նշենք, որ պայթյունի մասին հրապարակումներ կան նաև սոցցանցերում։ Ըստ օգտատերերի` լավաշի փուռ է պայթել։
***
Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 27 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն:
Shamshyan.com-ի տեղեկություններով դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշտ ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:
Այս պահին փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում փլատակների տակ, պարզելու համար արդյոք քաղաքացիներ կան թե ոչ:
***
Ես պառկած էի, ուժեղ ձայն լսեցի, վեր կացա, մութ, մառախուղ էր, ոչինչ չէր երևում. նոր իմացանք՝ ինչ է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Նոր Արեշի 34 փողոցի բնակիչներից մեկը, որի տունը պայթյունից ամբողջությամբ փլուզված տան կողքի տունն է:
«Ինչ-որ մեկի ձայնն են լսել, հիմա փնտրում են: Տղամարդու ձայն են լսել: Նա մոտ 30 տարեկան է: Ձայնը շատ ուժեղ էր, մեկ կմ հեռավորությունի մարդիկ են գալիս, ասում են՝ ձայնը լսել ենք:
4 հոգով էին ապրում, ամուսինները և երկու տղաները: Ամենայն հավանականությամբ, տանը մի տղան է եղել»,-ասաց նա:
Բանկիչը նաև նկատեց, որ իրենց տներում այլևս ապրել հնարավոր չէ, պետք է ամբողջությամբ մի քանի տուն քանդվի, նորից սարքվի:
«Կմնանք ազգականների, բարեկամների տանը: Մնալու տեղ շատ կա»,-ասաց նա:
Մեկ այլ բնակիչ էլ պատմեց, որ պայթյունը դիմացի շենքից է լսել. «Հետո հարևանները զանգեցին, ասացին՝ մամայիդ տունն ավերվել է»:
***
Երևանի Էրեբունի վարչական շրջանում պայթյունի հետևանքով փլված տների բնակիչները հուսով են, որ փրկարարները կկարողանան իրենց հարազատներին ողջ–առողջ դուրս բերել փլատակներից։
Նրանցից մեկը Sputnik Արմենիային պատմեց, որ պայթյունի պահին տանը եղել են ամուսինն ու սկեսուրը։ Ինքն աշխատավայրում է եղել, զանգել, ասել են պայթյունի մասին, արագ վերադարձել է։
Մեկ այլ տղամարդ էլ ասում է, որ հաց գնելու համար դուրս է եկել տնից, երբ որոտացել է պայթյունը, տանը եղել է նրա մայրը։
***
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
***
Երևան Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված տներից մեկի փլատակներից ևս մեկ քաղաքացու դուրս բերեցին։ Sputnik Արմենիայի թղթակիցները նշում են, որ տուժածը տարեց կին է։
Նրա գիտակցությունը տեղն է։ Առաջին հայացքից լուրջ վնասվածքներ չունի։
***
Հայտնաբերվել է Նոր Արեշում փլատակներում որոնվող երկու քաղաքացու դի՝ կին և տղամարդ։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ այս պահին տեղափոխվում է կնոջ դին, քիչ անց դուրս կբերվի նաև տղամարդու դին։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
***
Ըստ նախնական տեղեկությունների՝ Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից զոհված անձինք ամուսիններ են եղել՝ Հայկ Սողոմոնյան և Գայանե Եղոյան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Հարևաններից են նշել, որ բնակիչներ են եղել հարակից տանը: Հատուկ տեխնիկան կիրառվել է, որպեսզի փլատակները բարձրացնեն, կոնկրետ այդ հատվածում տանիք էր փլվել»,-ասաց նա:

Աղբյուրը՝ news.am