«Մեգամոլում» դանակահարված տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է. նրան վիրահատել են
Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարված տղամարդը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԲԿ–ի մամուլի ծառայությունից։
«Դանակահարված տղամարդը երեկ 16։00-ից հետո տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ` կրծքավանդակի շրջանում կտրող–ծակող մի քանի վերքով և հարակից վնասվածքներով։ Այս պահին վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում»,–հայտնեցին հիվանդանոցից։
Տղամարդուն երեկ վիրահատել են, նա վերակենդանացման բաժանմունքում է։
Հիշեցնենք` երեկ` փետրվարի 4-ին, հայտնի դարձավ, որ առևտրի կենտրոնում դանակահարություն է եղել, պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլի» երկրորդ հարկում գործող «ֆուդ կորտի» հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։ Տուժածը նշված վայրում եղել է կնոջ և երեխայի հետ, երբ մի տղամարդ մոտեցել է նրան և, առանց որևիցե բան ասելու, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով 3-4 հարված է հասցրել և փախել։