Ես պառկած էի, ուժեղ ձայն լսեցի, մութ էր. 4 հոգով էին ապրում, ամուսինները և երկու տղաները. պատմում է հարևանը (տեսանյութ)
Ես պառկած էի, ուժեղ ձայն լսեցի, վեր կացա, մութ, մառախուղ էր, ոչինչ չէր երևում. նոր իմացանք՝ ինչ է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Նոր Արեշի 34 փողոցի բնակիչներից մեկը, որի տունը պայթյունից ամբողջությամբ փլուզված տան կողքի տունն է:
«Ինչ-որ մեկի ձայնն են լսել, հիմա փնտրում են: Տղամարդու ձայն են լսել: Նա մոտ 30 տարեկան է: Ձայնը շատ ուժեղ էր, մեկ կմ հեռավորությունի մարդիկ են գալիս, ասում են՝ ձայնը լսել ենք:
4 հոգով էին ապրում, ամուսինները և երկու տղաները: Ամենայն հավանականությամբ, տանը մի տղան է եղել»,-ասաց նա:
Բանկիչը նաև նկատեց, որ իրենց տներում այլևս ապրել հնարավոր չէ, պետք է ամբողջությամբ մի քանի տուն քանդվի, նորից սարքվի:
«Կմնանք ազգականների, բարեկամների տանը: Մնալու տեղ շատ կա»,-ասաց նա:
Մեկ այլ բնակիչ էլ պատմեց, որ պայթյունը դիմացի շենքից է լսել. «Հետո հարևանները զանգեցին, ասացին՝ մամայիդ տունն ավերվել է»:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։