Լրահոս

05.02.2024 14:36


«Մազով ենք մահից փրկվել». սառցալեզվակներն ընկել են քաղաքացու վրա

«Մազով ենք մահից փրկվել». սառցալեզվակներն ընկել են քաղաքացու վրա

ՄԱՀԻՑ ՓՐԿՎԱԾՆԵՐԸ

Հարգելի Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality կասեք ով է պատասխանատվություն կրում քաղաքի շենքերի տանիքներից կախված սառցաբեկորների մաքրման համար? Այսօր Ավան Դուրյան 29 շենքի սառցաբեկորները թափվել են իմ և իմ շան վրա ` Մենք մազով ենք մահից և ծանր մարմնական վնասվածքներից պրծել։ Ով պետք է պատասխանատվություն կրի սրա համար` հաջորդ մարդու բախտը կարող է իմ նման չբերել և նա պարզապես մահանա երեքհարկանի սառցաբեկորի հարվածից։

Գիտակցում եմ եթե ապրեինք իրավական երկրում ձեզ դատի կտայի` սակայն դա անիմաստ է։

Ուստի հարցս հետևյալն է ` Ո՞Վ ՊԵՏՔ Է ՄԱՔՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՍԱՌՑԱԲԵԿՈՐՆԵՐԸ և ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՄԱՔՐՈՒՄ։

Լիլիթ Ադիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը